
Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ Կա՜ Ապագա»,-մասնավորապես՝ մի քանի անհաջող փորձից հետո այսպես է շարադրել իր մտքերը արհեստական էյֆորիայի մեջ ընկած Նիկոլը՝ Հայաստանում ընտրական համակարգի հերն անիծած ու ընտրակեղծարարությունների հատուկ տեխնոլոգիա ներդրած դեմագոգը:
Վերահիշյալ համայնքներում անցկացված ընտրությունները, որոնց խայտառակ որակի մասին կան բազմաթիվ նյութեր՝ արձանագրված, մասնավոապես, նույն մամուլի ու նույնիսկ նիկոլապաշտ Դանիի կողմից, ևս մեկ անգամ փաստեցին, թե որքան խորը փոսում են Հայաստանն ու դրա հասարակությունը: Հայաստանի գլխին «Մարտի 1» բերած արկածախնդիրը, մոռանալով իր նախկին հայտարարություները, հնչեցնում է ՔՊ-ի նախընտրական լոզունգը՝ մարդկանց հայտնի կենդանու տեղ դնելով: Ո՞ւմ է Նիկոլը դրանով ցանկանում ֆռռացնել, պարզ չէ: Երևի հույսն էլի մարդկանց անտեղյակությունն է:
Բայց Նիկոլի հաշվարկը սխալ է, հույսերն էլ, թե այս մի խայտառակությունն էլ կհաջողվի մարսել, լրիվ անօգուտ. Նիկոլը սպառել է կեղծիքների իր լիմիտն ու վաղուց ապացուցել՝ ազգակործան պոպուլիստ է՝ սևը սպիտակի, սուտը ճշմարիտի տեղ մատուցող:
Հետո էլ ոմանք զարմանում են 2021-ի ընտրությունների արդյունքներից՝ գլխավորապես մեղադրելով հանրությանը: Այս համայնքներում անցկացված ընտրություները մինի մոդելն էին 2021-ին կատարված արհավիրքի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1506
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել