ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի մի շարք ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետ: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Այն նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 23-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային, ինչպես նաև հինգ զինվոր։ Ըստ ամերիկյան հետախուզական համայանքի՝ անօդաչուն իրանական է եղել:

«Նախագահ Ջո Բայդենի ցուցումով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին այս գիշեր ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Արևելյան Սիրիայում իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա», - ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Նա հավելել է, որ Օդային հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից այսօրվա հարձակման, ինչպես նաև Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա վերջին հարձակումների:

«Ինչպես նախագահ Բայդենը հստակեցրել է, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք մեր ժողովրդին պաշտպանելու համար և միշտ պատասխան ենք տալու մեր ընտրած ժամանակին և վայրում», - ավելացրել է Օսթինը՝ հավելելով, որ «ոչ մի խմբավորում անպատիժ չի հարվածի մեր զորքերին»:

Պենտագոնի տվյալներով՝ «ճշգրիտ հարվածներ են հասցվել ամերիկացի զինվորականներին պաշտպանելու նպատակով»։

«Միացյալ Նահանգները համաչափ և մտածված գործողություններ է ձեռնարկել՝ սահմանափակելու էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնելու կորուստները», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել