2018 թվականին, երբ պոպուլիզմը հաղթեց ժողովրդավարությանը` մարդիկ հավատում էին, որ իրենց տրված հաճելի խոստումները կիրագործվեն։ Բայց արի ու տես, որ այդ խոստումները չիրագործվեցին։
- Նիկոլը խոստացել էր, որ կոռուպցիա չի լինելու։Կոռուպցիա կա ու ավելանում է հենց նրանց շնորհիվ։ Մի՞թե իր և իր կնոջը սպասարկող թանկարժեք մեքենաները, քպ֊ականների կողմից ձեռք բերված շքեղ բնակարաններն ու առանձնատները, հողատարածքներն ու ավտոմեքենաները, շարունակ տրվող բարձր պարգևավճարները, թանկարժեք կյանքով ապրելն ու բիզնեսներ զարգացնելը կոռուպցիա չէ։ Ինչպես ասում էր քպ֊ական Հովիկ Աղազարյանը` "Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի"։
- Նիկոլը մարդկանց ստելով համոզում էր, որ ամեն ինչ վատ է, որ արտագաղթը մեծ է և ասում, որ իշխանափոխությունից (իշխանազավթումից) հետո այնքան լավ կլինի, որ ներգաղթ կսկսվի։Իշխանազավթումից հետո, Նիկոլը դիտավորյալ հրահրեց պատերազմ, ունեցանք 5000֊ից ավելի զոհ, կորցրեցինք Արցախի 75%֊ը, հակառակորդն օկուպացրեց Հայաստանի որոշ սահմանամերձ հատվածներ, Հայաստանն ու Արցախը դարձան սգո հանրապետություններ, բանակը ոչնացվեց, արտագաղթի թիվն ավելացավ ու մինչև այսօր հակառակորդը ստանում է այն, ինչ ուզում է։
- Նիկոլը խոստացել էր, որ իշխանություններն այլևս չեն միջամտելու արդարադատությանը։ Սա ևս խաղաղության օրակարգի նման կեղծիք էր, որը ստեղծել էր ինքը` Նիկոլը։
Նիկոլը Հայաստանում ընդլայնեց բոլոր գերեզմանատները և դիտավորյալ կամ պլանավորած պարտությանը զոհ տվեց 5000֊ից ավելի ոսկե երիտասարդություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02SiiGZtAh3pzUoQzr7JGJ5pvDwzn3iBbp2G1e7yDWB9LGb3ddBLhAgAiKsxGnnS3sl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել