
Մարիշի տրամաբանութամբ՝ հայաստանյան ԱԺ-ի կողմից 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 6-րդ կետի խախտման փաստի արձանագրումը կամ ասենք Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջ եկած հումանիտար ճգնաժամի ու դրա լուծման անհրաժեշտության մասին հիշատակումը կարող է կործանե՞լ Հայաստանը: Թե՞ Մարիշին չի դզել արձանագրումը, որ պայմանավորված Ալիևի ցեղասպանական նկրտումներով՝ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումն Արցախի ժողովրդի բնատուր իրավունքն է՝ ունենալու սեփական հայրենիքում անվտանգ ապրելու հնարավորոթյուն: Միանգամայն հնարավոր է, որ թուրք-արևմտյան շպիոն Մարիշի քիմքին տհաճ է հնչել հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը:
Իհարկե, բոլոր վերոհիշյալ հագամանքներն էլ կարող են հիմք դառալ, որպեսզի մարիշները հերթական անգամ «յուղ քսեն» Իլհամի սրտին՝ բացահայտորեն լվանալով սեփական ձեռքերն Արցախից: Հայաստանին ո՞վ է կաշկանդում՝ տեր կանգնելու Արցախին՝ բացի, իհարկե, թուրքերից: Եթե կա սպառնացող որևիցե այլ երկիր կամ միջազգային կառույց՝ արգելող Հայաստանին ինքնարտահայտվել, ապա թող ՔՊ-ականները բարի լինեն ու մատնանշեն դրանք, այլ ոչ թե նմանօրինակ «ստրաշիլկաներով» ոտնատակ տան սեփական նախընտրական խոստումները՝ նկատի ունենալով, թե ինչպիս ցինիզմով էին ՔՊ-ականները 2021-ին համոզում, որ մինչև վերջ տեր են կանգնելու Արցախի ինքնորոշման իրավունքին:
Կասկածից վեր է, որ ընդդիմութան առաջ քաշած հայտարարության տապալումը մեծապես պայմանավորված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտության մասին դրույթով. թուրք-արևմտյան կենտրոններից կառավարվող մարիշները հրահանգ ունեն՝ ամեն ինչ անելու՝ նսեմացնելու ռուս խաղաղապահների դերը, և կոնկրետ Սիմոնյան Ալենն ամեն անգամ առիթը բաց չի թողնում՝ ռուսներին կծմծելու մի դեպքում, երբ մեկ այլ ՔՊ-ական կարող է կեղծ ժպտալ Լավրովին:
Ցանկացած տեքստ, որը համապատասխանում է հայկական շահերին, արտահայտում Արցախի ժողովրդի կենսական պահանջմուքնները, թշնամաբար է ընկալվում մարիշների կողմից, և անկախ այն բանից, թե այս կամ այն հայանպաստ տեքստը կհեղինակի ընդդիմությունը, թե՝ ասենք աֆրիկյան սուահիլի ցեղի ցեղապետը, մեկ է՝ մերժելի է ՔՊ-ի համար, քանզի սրանց բանուգործի անունը բացառապես Հայաստանի թրքացման օրակարգի մեջ տեղավորվելն է՝ Երևանը «Էրիվան»,իսկ Ստեփանակերտն էլ «Խանքենդի» շինելու մոլուցքով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել