ԱԺ հայտարարության տապալումը պայմանավորված էր ռուս խաղաղապահների մասին դրույթո՞վ


09:22 , 22 մարտ, 2023
Օսմանների սիրահար ՔՊ-ական Կարապետյան Մարիշը, ԱԺ-ում փորձելով հիմնավորել իրենց խմբակցության թրքամետ կեցվածքը՝ ուղղված Արցախի խնդրի վերաբերյալ ԱԺ հայտարարության ընդունման դեմ, հայտարարել է, թե ԱԺ հայտարարությունն Ալիևին ո՛չ զսպելու է, ո՛չ էլ սադրելու. այն ուղերձ է՝ միջազգային հանրությանը, և այդ հարցում մենք կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներ և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար:

Մարիշի տրամաբանութամբ՝ հայաստանյան ԱԺ-ի կողմից 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության 6-րդ կետի խախտման փաստի արձանագրումը կամ ասենք Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջ եկած հումանիտար ճգնաժամի ու դրա լուծման անհրաժեշտության մասին հիշատակումը կարող է կործանե՞լ Հայաստանը: Թե՞ Մարիշին չի դզել արձանագրումը, որ պայմանավորված Ալիևի ցեղասպանական նկրտումներով՝ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումն Արցախի ժողովրդի բնատուր իրավունքն է՝ ունենալու սեփական հայրենիքում անվտանգ ապրելու հնարավորոթյուն: Միանգամայն հնարավոր է, որ թուրք-արևմտյան շպիոն Մարիշի քիմքին տհաճ է հնչել հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը:

Իհարկե, բոլոր վերոհիշյալ հագամանքներն էլ կարող են հիմք դառալ, որպեսզի մարիշները հերթական անգամ «յուղ քսեն» Իլհամի սրտին՝ բացահայտորեն լվանալով սեփական ձեռքերն Արցախից: Հայաստանին ո՞վ է կաշկանդում՝ տեր կանգնելու Արցախին՝ բացի, իհարկե, թուրքերից: Եթե կա սպառնացող որևիցե այլ երկիր կամ միջազգային կառույց՝ արգելող Հայաստանին ինքնարտահայտվել, ապա թող ՔՊ-ականները բարի լինեն ու մատնանշեն դրանք, այլ ոչ թե նմանօրինակ «ստրաշիլկաներով» ոտնատակ տան սեփական նախընտրական խոստումները՝ նկատի ունենալով, թե ինչպիս ցինիզմով էին ՔՊ-ականները 2021-ին համոզում, որ մինչև վերջ տեր են կանգնելու Արցախի ինքնորոշման իրավունքին:

Կասկածից վեր է, որ ընդդիմութան առաջ քաշած հայտարարության տապալումը մեծապես պայմանավորված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտության մասին դրույթով. թուրք-արևմտյան կենտրոններից կառավարվող մարիշները հրահանգ ունեն՝ ամեն ինչ անելու՝ նսեմացնելու ռուս խաղաղապահների դերը, և կոնկրետ Սիմոնյան Ալենն ամեն անգամ առիթը բաց չի թողնում՝ ռուսներին կծմծելու մի դեպքում, երբ մեկ այլ ՔՊ-ական կարող է կեղծ ժպտալ Լավրովին:

Ցանկացած տեքստ, որը համապատասխանում է հայկական շահերին, արտահայտում Արցախի ժողովրդի կենսական պահանջմուքնները, թշնամաբար է ընկալվում մարիշների կողմից, և անկախ այն բանից, թե այս կամ այն հայանպաստ տեքստը կհեղինակի ընդդիմությունը, թե՝ ասենք աֆրիկյան սուահիլի ցեղի ցեղապետը, մեկ է՝ մերժելի է ՔՊ-ի համար, քանզի սրանց բանուգործի անունը բացառապես Հայաստանի թրքացման օրակարգի մեջ տեղավորվելն է՝ Երևանը «Էրիվան»,իսկ Ստեփանակերտն էլ «Խանքենդի» շինելու մոլուցքով: