2022թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է նաև հետևյալ խնդիրները.
- իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ,
- կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ,
- դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ,
- մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ,
- խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք,
- բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննություն,
- բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն,
- համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն),
- պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն:
ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0TSsFVdUZK3jpHbF7iDWPZQp9JgutsqGisnmEhkMtEasR6w5oHAp4tFc1gUiZLk1jl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել