Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:
«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին. առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք առ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար: Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», - ասել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել