Սուրոյի «կռուտիտը» բացարձակապես չի ստացվել, քանի որ «Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը» հարցի սրությունն ու հրատապությունը չի մեղմանում նրանից, թե ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, թե՝ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ից. երկու դեպքում էլ ունենալու ենք միևնույն արդյունքը,ու Հայաստանը դառնալու է որևիցե տեսակի անվտանգային բարձիկ չունեցող ինչ-որ անտեր պետություն: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, իշխանությունները պետք է մտածեն՝ ինչ անեն, որ ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չգա գոնե այնքան ժամանակ, քանի դեռ դրա հստակ այլըտնրանքը մեզ ոչ ոք չի առաջարկել:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ՀԱՊԿ-ի մոտ «Հայաստանից դուրս գալու» ցանկություն առաջացել այն էլ մի դեպքում,երբ փլուզվող աշխարհում գերտերությունները իրար «կոկորդ են կրծում» ազդեցության գոտիների համար: Եթե հաշվի ենք առում այն, որ ՀԱՊԿ-ը, ի տարբերություն Նիկոլի, կամիկաձե չէ, ապա հասկանալի է դառնում, թե իրականում ինչու է ՀԱՊԿ-ը Հայաստանից հիասթափվել. մարդիկ պարզապես չեն ցանկաում գործ ունենալ իրենց հակառակորդների ագենտների հետ՝շատ լավ գիտակցելով իրենց համար դրանից բխող գոյութենական վտանգի աստիճանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



