Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:


«Հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնելու նպատակով 2023 թվականին կայացել է մրցույթ, ունենք հաղթող օպերատոր։ Համակարգի ներդրման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Հարությունյանը։

Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրով նախատեսված է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչը հնարավորություն կստեղծի ամբողջական վերահսկելի դարձնել տոմսային հասույթի հավաքագրումը և հնարավորություն կընձեռի ուղևորներին տոմսերը ձեռք բերել տարատեսակ անկանխիկ եղանակներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել