Նիկոլը սլաքներն ուղղում է Պուտինի դեմ
Պատասխանելով հարցին՝ «սեփական կետից» ինչպե՞ս բանակցեցիք, որ վերջնարդյունքում ունեցանք այն, ինչ ունենք հիմա մի դեպքում, երբ կար հնարավորություն՝ խուսափելու պատերազմից կամ նման արդյունքներից՝ հաշվի առնելով բանակցային ժառանգությունը, որ թողնվել էր նախորդ իշխանությունների կողմից, Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները ստե՞լ են, երբ հավաստիացրել են, որ 5 շրջանների վերադարձով Ալիևը մտադիր էր բավարարվել՝ հասկանալով՝Արցախն իր համար կորսված է, Նիկոլը իբր չմեկնաբանելով Պուտինի ու Լուկաշեկոյի խոսքերը՝ միաժամանակ փաստացի նրանց մեղադրել է սուտ խոսելու համար՝ հայտարարելով, որ բանավոր հայտարարությունները հակասել են սեղանի վրա գոյություն ունեցող բանակցային թղթին. ինքն իբր առաջարկել է գրել ու սորագրել, այնինչ իր այդ առաջարկը երկու երկրների ղեկավարների կողմից մնացել է անպատասխան:
Նիկոլի ասածը մի բան է՝ ինքը չուներ ոչ մի հնարավորություն՝ կանխելու պատերազմը,և այն տեղի էր ունենալու՝ անկախ ամեն ինչից, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարը բանավոր կերպով ասել է մի բան, իսկ բանակցային թղթի բովանդակությունը եղել է լրիվ ուրիշ բանի մասին: Այսպիսով՝ Նիկոլը պատերզմի հեղինակ է հռչակում Ալիևի հետ միասին նաև Պուտինին, որի բանավոր խոսքը, փաստորեն, արժեք չներկայացնող մի բան է, դեմագոգիա, քանի որ եթե չլիներ այդպիսին, կգրեին ու կստորագրեին, մինչդեռ ո՛չ մեկն են արել, ո՛չ մյուսը՝ ջուր լցնելով Ալիևի ջրաղացին:
Միանգամայն տրիվիալ հարց՝ կոնկրետ Նիկոլին՝ եթե ասուլիսում արված «բացահայտումը» իրականություն է, և եթե իսկապես ոչ մի շանս չի եղել՝ պատերազմը կանխելու, ապա ինչո՞ւ էր «պարոն» Նիկոլը ԱԺ-ում պատերազմից հետո հայտարարում, որ պատերազմի հետևանքով գրանցված արդյունքը կարող էր առանց պատերազմի էլ լինել, եթե ինքը գնար խնդրի լուծման բանակցային ուղով: Կա՞, չէ՞, այդ հայտարարությունը՝ հայտարարություն, որ վկայում է ասուլիսում Նիկոլի հնչեցրած խոսքերի մանիպուլյատիվ լինելու մասին:
Պատերազմի հեղինակը բացառապես Նիկոլն է, քանի որ եթե չառհամարհեր նախորդ իշխանությունների կողմից նախաստորագրված բանակցային փաստաթուղթը, որի պայմաններն այսօրվա դրությամբ ուղղակի կարող են երազանք համարվել, ոչ միայն հնարավոր կլներ խուսափել բազմահազար զոհերից, այլև ամբողջական Արցախի դե ֆակտո կորստից՝ է՛լ չասած Հայաստանի մասին:
Բայց Նիկոլը ցայսօր ինչ-որ կերպ փորձում է դուրս գալ իր՝ խորհրդարանում հնչեցրած խոսքերի տակից, բայց չի ստացվում: Իսկ հիմա բանեցնում է մի խայտառակ հնարք, որի հետևանքով առանց այն էլ անդունդի եզրին գտնվող հայ-ռուսական հարաբերություները կարող են ուղղակի պայթել բոլորիս գլխին:



