Mediahub.am-ը գրում է․
Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է «հինգերորդ շարասյուն»։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, հերթական անգամ պարտության համար մեղքը բարդելով ԶՈՒ պատասխանատուների վրա:
Նա նշեց, որ դա իր համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։
«Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է», - նշեց Փաշինյանը։
Արդյո՞ք բանակն է պարտության մեղավորը, ինչո՞ւ կրկին սլաքներն այդ ուղղությամբ ուղղվեցին։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, կրկին Փաշինյանի թիրախում բանակն է։ Ի՞նչ հինգերորդ շարասյան մասին է խոսքը։
- Ես իրեն չեմ մեկնաբանում։
- Բայց Դուք էլ եք այդ բանակի մաս կազմում։
- Ամեն աննորմալ միտք չեմ մեկնաբանում։ Աննորմալ բան է դուրս տալիս։ Թող անուններ տա, կարո՞ղ է։ Հարց տայիք այդպիսի։
- Անուններ չտվեց։
- Դե, բա ինձ հարցնում եք, ի՞նչ անեմ։
- Պարոն Հակոբյան, Դուք բանակի հիմնասյուներից մեկն եք։
- Այո, ես ծառայել եմ իմ հայրենիքին։
- Իսկ ո՞վ, ի վերջո, պետք է բռնի Փաշինյանի ձեռքը, որ նման հայտարարություններ չարվեն, բանակն ամեն անգամ չսևացվի։
- Ժողովուրդը պիտի բռնի նրա ձեռքը։
Այլ հարցերի Մովսես Հակոբյանը չպատասխանեց: