Կամավոր հիմունքներով Նիկոլի կաբինետի փոշու շորի վերածված Մարուքյան Էդմոնն է «խրոխտաբար» արձագանքել Ալիևի օգնական Հաջիևի այն հայտարարությանը, որ Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը. Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը,ուստի բաքուն չի պատրաստվում իր ինքնիշխանության հետ կապված հարցերը քննարկել երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Էդմոնը, մասնավոապես, նկատել է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր՝ փորձելով իբր նման կերպ հակադարձել Հաջիևին:

Նկատենք, որ Մարույքան Էդմոնի արձագանքը չափազանց համեստ է ստացվել: Կարելի էր, չէ՞, չալարել ու մի երկու խոսք ավել գրել՝ փաստելու, թե ինչու արցախցիները չեն կարող տրվել Իլհամի բարի կամքին, մի փոքր գոնե «ատամ ցույց տալ» ու հասկացնել, որ ինքը ոչ թե «Արևմտյան Ադրբեջաբնի», այլ Հայաստանի ոչ բարով ղեկավարի հատուկ հանձնարարություններով դեսպանն է՝կանգնած արցախիցների կողքին:

Սկզբուքնորեն Նիկոլի ուղիղ աղիքից գլուխը դուրս չհանող Էդմոնը, իհարկե, կարող էր և սա էլ չգրել, բայց քանի որ ՔՊ-ական իշխանությունը խնդիր ունի՝ հայ հանրության մոտ ստեղծելու թյուր տպավորոթյուն, թե իբր Արցախին չեն թողել միայնակ, թե իբր տեր են այնտեղ ապրող ՀՀ քաղաքացիներին, անդավաճան են սեփական նախընտրական ծրագրին, Էդմոնին Նիկոլը հրամայել է թեթև «պատմական էքսկուրս» կատարել, որ ժամանակից շուտ մեծ դավաճանությունը չբացահայտվի:

Ալիևն է ու որշում է արցախցիներին ցեղասպանության ենթարկել, Էդմո՛ն, ի՞նչ ես անելու, եթե շեֆդ անձամբ է սրում յաթաղանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել