Թորոսյան Արսենն է յուրովի արձագանքել իր նախկին տեղակալ Սիմոնյան Գևորգի կալանավորման փաստին՝ ականհայտ մեղադրանքներ հնչեցնելով Նիկոլի հասցեին: Արդարացնելով փոխքաղաքապետին ու նրան փաստացի հռչակելով՝ արիության խորհրդանիշ՝ Թորոսյան Արսենը, մասնավորապես, մեղադրել է Նիկոլին պետական ապարատին ազատություն չտալու, այն միահեծան կերպով կառավարելու, մարդկանց ազատություն չընձեռելու ու ստրկացնելու համար՝ պնդելով, որ հենց դա է պատճառը, որ այն լավ չի աշխատում:

Թորոսյան Արսենը փաստացի ապստամբել է Նիկոլի դեմ՝ նրա երեսին շպրտելով բոլորին հայտնի ճշմարտությունը. Հայաստանում իսկապես պետական ապարատն արդեն մի քանի տարի է՝ պարալիզացված է, որի պատճառը նաև Թորոսյան Արսենի մատնանշած խնդիրն է: Բայց հարցն այստեղ այն է, թե ինչո՞ւ է հանկարծ սրա մասին որոշել բարձրաձայնել մի մարդ, որը երբեք Նիկոլին թթու խոսք չի ասել՝ ուրախությամբ հետևելով, թե ինչպես է շեֆը անիծում երկրի հերը:

Պատճառը խիստ տրիվիալ է. նա իր համար վտանգ է զգացել թերևս. Արսենի մութ հոգում ծագել են կասկածներ, որ շատ հնարավոր է՝ տեղակալի հետ այժմ տեղի ունեցողը ուղիղ նախերգանքն է իր հետ տեղի ունենալիքի: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե կալանավորվածը ցուցմունք տա իր նախկին շեֆի դեմ:

Մնում է հասկանալ՝ Նիկոլի ինչին է պետք այս ողջ պատմությունը, Արսենին ինչ-որ բա՞ն է հասկացնում, թե՞ պատժելու համար հիմքեր է ստեղծում՝ ելնելով, օրինակ, ներքաղաքական կամ ներթիմային խնդիրներից: Թերևս հետագան ցույց կտա՝ ինչի հետ գործ ունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել