3 մլն աշխատավարձ ստացող Վարդապետյան Աննայի ու Քյարամյան Արգիշտիկի ջանքերն ի դերև են ելել
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցում է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում ու պարզել, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի պատճառներին առնչվող նիկոլական վարկածը, ըստ որի՝ սպան 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհը, մարդկանց մեծամասնության մոտ վստահություն չի ներշնչել. Նիկոլի վարկածին լիովին վստահում է 6.5%-ը, ավելի շուտ վստահում է 12.3%-ը, ավելի շուտ չի վստահում հարցվածների 18.8%-ը, ընդհանրապես չի վստահում՝ 51.7%-ը:
Փաստորեն՝ 3 մլն աշխատավարձ ստացող Վարդապետյան Աննայի ու Քյարամյան Արգիշտիկի ջանքերն ի դերև են ելել.նրանց կտերը մարդիկ չեն կերել ու դեռ սպասում են նորմալ բացատրության, պարզաբանման, թե ինչ է իրականում կատարվել: Օրինակ՝ կա տեսակետ, որ իրականում տեղի է ունեցել դիվերսիա, իսկ Նիկոլի՝ հապճեպորեն հորինած վարկածն իրականում կոչված էր՝ քողարկելու իրականությունն ու ավելորդ քննադատություններից խուսափելու: Հիմա փաստն այն է, որ աղմկահարույց ողբերգության պատճառները ցայսօր մնում են ամբողջովին չպարզաբանված ոչ միայն զոհերի հարազատների, այլև հանրության համար, ինչը, իհարկե, քաղաքականապես չի կարող ձեռնտու լինել Նիկոլին՝ նկատի ունենալով նրա իրական վարկանիշի վիճակը, որ անհաշտ հակադարութան մեջ է ունեցած ամբիցիաների հետ:
Արժե՞ հուսալ,որ երբևիցե կիմանանք ճշմարտությունը: Թերևս միայն իշխանափոխությունից հետո:



