Խոշոր հաշվով ի՞նչ է կատարվում Վրաստանում: Հարևան երկրում արևմտյան ուժերը փորձում են երկորդ «Վարդերի հեղափոխություն» կազմակերպել և իշխանության բերել արևմտամոլ ուժերի՝ ՌԴ-ի համար մի նոր գլխացավանք ստեղծելու հստակ մտայնությամբ, քանի որ, ինչպես հայտնի է, ներկայիս իշխանությունները, որոնց թիկունքին կանգնած է Բիձինա Իվանիշվիլին, փորձում են փոքրիշատե հավասարակշռված արտաքին քաղաքակնություն վարել՝ երկիրը չվերածելու երկրորդ Ուկրաինայի: Մինչդեռ հայտնի է, որ Արևմուտքի կողմից թիրախավորված հետխորհդային տարածքի երկրների համար օտարնեի պլանները բնավ լուսավոր չեն. դրանք պետք է լրջագույն գլխացավանք դառնան Մոսկվայի համար՝ նպաստելու ՌԴ փլուզմանը: Օրինակ՝ Հայաստանը նույնպես նման ի պրոցեսի մեջ է ներքաշված,որի կյանքի կոչման գործիքի դերում հանդես է գալիս 3մլն վարչապետներից մեկը:
Ի՞նչ է Վրաստանում կատարվողը նշանակում մեզ համար: Հայաստանին հարկավոր է կայուն Վրաստան, Հայաստանին հարկավոր է ՌԴ-ի հանդեպ ոչ թշնամական վերբերմունք ունեցող Վրաստան, Հայաստանին հարկավոր է ոչ սորոսական իշխանություններով Վրաստանում. այն ուժերը, որոնք այժմ կանգնած են փողոցային անկարգությունների հետևում, սերտագույն հարաբերություններ ունեն Բաքվի հետ՝ թուրքերի հետ կապված լիելով բազմաթիվ թելերով, ուստի դժվար չէ կռահել՝ ինչ կլինի, եթե իշխանությունը վերցնեն թուրքամոլները. Հայաստանի՝ առանց այն էլ սասանված դիրքերը առհասարակ կզրոյացվեն:
Դժվար է ասել, թե արդյոք ընդդիմությունը կդադարի՞ փողոցային պայքարը՝ պայմանավորված օրենքի հետկանչման հետ, քանի որ շատ հավանական է, որ օրենքն ընդամենը պատրվակ է՝ երկրում հասնելու իշխանափոխության, իսկ ինչպես հայտնի է, կարևորը պատճառն է, իսկ պատրվակներ միշտ էլ կարելի է գտնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



