ՀՀ կողմից Մաքսային միությանը անդամակցելու որոշումը քաղաքական միջավայրում նոր թափ հաղորդեց սառեցված և դանդաղ ընթացող մի շարք պրոցեսների, որոնք

1. նոր լիցք հաղորդեցին Մաքսային միության կազմակերպման ընթացքին, 
2.ստիպեցին Ռուսաստանին և Եվրոպական երկրներին վերանայելու սեփական քաղաքականությունը Հայաստանի և Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, 
3.հստակ ընտրության առջև դրեցին Ադրբեջանին՝ մղելով նրան դեպի ԱՄՆ: 
Այսպիսով, 
1.Մաքսային միության ապագան առանց Ուկրաինայի մասնակցության դիտվում էր որպես սառեցված ծրագիր, իսկ Հայաստանի Հանրապետության նման որոշումը արագացրեց եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումը և վստահություն հաղորդեց Ռուսաստանին ավելի հստակ ճնշումներով ազդել Ուկրաինայի որոշման վրա՝ հօգուտ Մաքսային միության:
2.ՀՀ-ն, ցուցադրելով նրա ռազմավարական նշանակություն ունեցող գերակա խնդիրը, հանուն որի կարող է կտրուկ որոշում կայացնել, Ռուսաստանի և եվրոպական երկրների ուշադրությունը սևեռեց դեպի ԼՂՀ հարցի խաղաղ լուծումը և Հայաստանի հետ միասին համաձայնեցված որոշման կայացմանը` որպես համագործակցության պայման, իսկ ԵՄ-ն, եթե միայն ՀՀ-ի մասով չի վազի նրա հետևից պայմանավորվելու համար, ապա ռուսական քաղաքականությանը հակազդելու համար, անգամ մակերեսորեն ՝ հնարավորինս միջոցներով ցանկանալու է համագործակցել ՀՀ-ի հետ, հենց սա պետք է լինի մեր կարևոր դիրքը, որը մշտապես պետք է պահենք հստակ քաղաքական լարերի վրա, հակառակ դեպքում՝ միակողմանի լինելով, Ադրբեջանի կողմից նույնպես նման կտրուկ որոշման դեպքում հօգուտ Մաքսային միություն Հայաստանի գործոնի առավելությունները կծառայեն հօգուտ Ադրբեջանի, իսկ ՀՀ-ն քաղաքական դիրքավորման հնարավորություն չի ունենա, և կարծում եմ, հենց այս հեռանկարը նաև շատ կարևոր է ԵՄ-ի համար, որպես հնարավորություն հետագայում որոշակի խաղաքարտերի տեղափոխման դեպքում խորացնել վերջնականապես ՀՀ-ի հետ համագործակցությունը:
3.Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ նա չի պատրաստվում միանալ Մաքսային միությանը, այդ երկրում արևմտյան ներդրումները և ընկերությունները ունեն ավելի մեծ դեր, քան ՌԴ ընկերությունները և ներդրումները ՀՀ-ում, մինչ Հայաստանի այս որոշումը նա ուղղակի չէր քննարկում Մաքսային միությանը անդամակցելու հարցը և մտահոգություն չէր ներկայացնում Արևմուտքի համար, իսկ այսօր արդեն, կարծում եմ, Արևմուտքը պետք է ապահովագրի իր շահերը՝ Ադրբեջանից պահանջելով այնպիսի երաշխիքներ, որոնք թույլ չեն տա նման մի օր էլ Ադրբեջանին հայտարարելու Մաքսային միության անդամակցելու մասին որոշման մասին, իսկ սա Ադրբեջանի համար երկընտրանք է, ոչ թե քաղաքական բևեռների միջև, այլ Ղարաբաղի հարցի լուծման հնարավոր տարբերակների միջև:
Միակ վտանգավոր ռիսկը այս ամբողջ տեղափոխումներից այն է, որ ԼՂՀ հարցը չդառնա ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարց:
Սպասենք զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել