Անդոնն իր անձնական հաշիվներն ունի ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ
Վստահեցնելով, որ պատերազմի կանխարգելման միակ ձևը դրան պատրաստ լինելն է՝ Անդոնը կրկին թիրախավորել է ոչ նիկոլական լրատվականներին՝ դրանց հռչակելով՝ տեղեկատվական զորք՝ գործող Հայաստանի պետականության դեմ: Ըստ Անդոնի՝ եթե «ներքին մուտիլովկեքով» զբաղվող ԶԼՄ-ների առաջը չառնվի, երկիրը կմնա անպաշտպան, և թիրախավորված ուժային կառույցները չեն կարողանա հավուր պատշաճի իրենց առաքելությունն իրականացնել:
Անդոնի տվայտանքներում զգացվում է Պապիկյան Սուրիկի էլիտար բնակարանի հետքը. ՔՊ-ականները հենց հիմա լծվել են Սուրիկի հետույքը փրկելու գործին՝ իրենց դիմակը պատռող ԶԼՄ-ներին մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի համար: Արդյոք այս ձեռագիրը հետևանք է Սուրիկի պաշտոնավարումը երկարաձգելո՞ւ, թե՞ նրա հանդեպ որոշների ատելությունը քողարկելու ցանկության՝ նկատի ունենալով մամուլում տարածված այն տեղեկությունը, որի համաձայն՝ առաջիկայում Սուրիկը կարող է ՊՆ-ից արտաքսվել, դժվար է ասել, բայց այն, որ Անդոնի վրդովմունքն ու ատելությունն ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ միայն Սուրիկի գործոնով պայմանավորված չէ, անկասկած է. ինքն էլ պակաս Սուրիկ չէ, և այն, որ այդպես էլ չի ստացվում Ոստիկանությունից ստանալ հստակ պատասխան՝ Անդոնի արտոնյալ համարանիշների վերաբերյալ, արդես իսկ շատ բաների մասին է խոսում:
Ինչ վերաբերում է պատերազմին պատրաստ լինելուն, ապա այստեղ Անդոնը ծպտուն հանելու իրավունք անգամ չունի, քանի որ իր ու իր թիմի միակ անելիքն այս երկրում վերահաս պատերազմին ընդառաջ Հայաստանին ներսից հնարավրինս թուլացնելն է, բախմանն անպատրաստ թողնելն է: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան է ՔՊ-ական Հայաստանը պատրաստ լուրջ փորձություններին: Չենք կարծում, որ Պապիկյան Սուրիկը հենց հիմա բանակում հրաշքներ է գոծում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1427
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել