Իսրայելի բանակը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով օդանավակայանի շահագործումը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:

«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը հանգեցրել է նյութական վնասների և օդանավակայանի աշխատանքի խափանման», - SANA-ի հետ զրույցում հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել