Եռաբլուր այցելած Մելքոնյան Գագոն հայտարարել է՝ չարժե խաբվել ադրբեջանցիների խոստումներով ու խոսքերով: «Մենք պիտի է մի բան հասկանանք, որ մեր թշնամին մեր մահն ա ուզում, ցանկանում ա՝ վերացնի մեզ: Նույնը պիտի մենք կարողանանք մեր մեջ ներարկենք, որ մենք պիտի մեր թշնամուն կարողանանք նորմալ ձևի պատասխանենք»,-ասել է Գագոն լրագրողի հետ զրույցում:

Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվե՞լն է Գագոյին համարձակություն ներշնչել՝ մոռացնել տալով նախկինում արած իր իսկ հայտարարությունների բուն բովանդակությունը, թե՞ նոր է միայն Գագոն խելքի եկել՝ ականատես դառնալով ադրբեջանական վերջին հարձակմանը: Բա խաղաղության օրակարգն ո՞ւր մնաց, կամ էլ՝ Նիկոլի ճղճղոցներն այն մասին, որ եթե մենք իջեցնենք նշաձողը, աշխահը ու նույնիսկ թուրքերը խաղաղություն կպարգևեն: Հիմա Նիկոլը նշաձողն առհասարակ մեջտեղից վերացրել է, Գագոն գո՞հ է արդյունքից: «Գեներալի» «պիտիների» հասցեատերը պետք է ոչ թե հասարակությունը լինի, այլ՝ Նիկոլը, այն խոսքերը, որ Գագոն ասել է լրագրողին, պետք է ասի Նիկոլին ու վերջինիս օրակարգը սպասարկող ՔՊ-ականներին, որ դադարեն ապրել երազներով կամ առնվազը խելքի գան ու է՛լ ագենտություն չանեն. միայն այդ դեպքում թուրքը կարող է սսկվել, միայն թուրքի քիթը տրորելու դեպքում է, որ հայը կարող է ապրել:

Ո՞վ տրորի, Նիկո՞լը, բա Արցախի ստացականն Ալիևն ի՞նչ անի, դնի հայ ազգի դեմն ու Նիկոլի մահվան պատճառ լինի՞,բա ախպերությունն ո՞ւր մնաց…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել