Բեռլինում արձանագրելով, որ Հայաստանում ենթարկվում է քննադատության իր թրքամետության պատճառով՝ իլհամասեր Նիկոլը իր բուն պարտականության՝ «խաղաղության օրակարգի» իրագործման հարցում եվրոպացինեի ներկայությամբ հայցել է ադրբեջանական հասարակության աջակցությունը՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է կնքել այնպիսի հաշտության պայմանագիր, որը չի լինի կապիտուլյացիային նմանվող փաստաթուղթ. այն պետք է տարածաշրջանին իսկապես բերի իրական ու հարատև խաղաղություն:

Նիկոլի այսօրինակ վարքը հիշեցնում է նրա պահվածքը՝ 44-օրյա պատերազմին նախորդած շրջանում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլը, կլորացնելով աչքերը, տարիներ առաջ հայտարարում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակությունների համար՝ կայուն խաղաղություն ունենալու: Արդյունքում ստացանք մի այնպիսի «լուծում», որ բավարարեց բացառապես թուքերին՝ փաստացի կործանելով Հայաստանը. թուրքերին այդ «լուծումը» բավարարեց, իսկ ահա հայերը «մնացին բորդյուրին»:

Հիմա նույն պատմությունն է կրկնում Նիկոլը՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով: Սրան երևի թվում է, թե եթե ադրբեջանցիներից օգնություն է հայցում ընդդեմ Հայաստանի ազգային շահերի, գերմանացիները պետք է ծափ տան իրեն, գլխներին դնեն ու պարեն: Ավելին՝ կարծում է, որ եթե իրեն ու ի դեմս իրեն նաև Հայաստանին ներկայացնի որպես «վարդագույն բամբակ»՝ շաքարակալած երեսով, եվրոպացիներն իրեն մեդալ են տալու ու ստիպելու են Իլհամին՝ հասնելու ոչ թե Երևանի փաստաթղթավորված լիարժեք կապիտուլյացիային, այլ մի այնիսի փատաթղթի կնքման, որի շնորհիվ ծաղկելու է Հայաստանը՝ դառնալով բարեկեցիկ հանգրվան: Նիկոլը չի կարողանում կամ չի ցանկանում հասկանալ, որ «խաղաղության պայմանագրի» միակ նպատակը Հայաստանի՝ առնվազը բովանդակային իմաստով ոչնչացումն է, և որևիցե իրական հաշտության մասին խոսք գնալ անգամ չի կարող:

Կարծում եք Նիկոլն այնքան պարզամիտ է, որ չի՞ հասկանում այս տրիվիալ ճշմարտությունը: Նա ամեն ինչ շատ լավ գիտի, ուղղակի գիտակցաբար փորում է Հայաստանի Հանրապետութան գերեզմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել