Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերը խաղաղության պայմանագրի բանակցությունների հարցում Երևանի «ապակառուցողականության» մասին:

Փետրվարի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանն անհիմն կերպով խուսափում է Բաքվի հետ կառուցողական բանակցություններից՝ լուրջ հարված հասցնելով թե՛ բանակցություններին, թե՛ խաղաղ գործընթացին։

«Հայկական կողմը, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, չի կասեցնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչի ապացույցն է նախորդ տարվա դեկտեմբերին փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի առաջարկների փոխանցումը ադրբեջանական կողմին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Նշվում է նաև, որ հունվարին Բաքուն ի պատասխան նոր առաջարկներ է ուղարկել, որոնց նույնպես հայկական կողմը պատասխանել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել