Կիևը հակամարտությունը լուծելու այլ տարբերակ չունի, բացառությամբ Ռուսաստանի հետ առանց նախապայմանների խաղաղության պայմանագիր կնքելու, ինչի համար այժմ բացառիկ իրավիճակ է ստեղծվել, չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է խաղաղությամբ, և ներկայիսը բացառություն չի լինի։ Ըստ նրա՝ հարցն այն է, թե քանի մարդ է զոհվելու և ինչի անվան տակ։

«Ուկրաինան պետք է հասկանա դա: Այլ ճանապարհ չկա, քան խաղաղության պայմանագիր կնքել հիմա՝ առանց նախապայմանների»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ այժմ բացառիկ պահ է հակամարտությունը դադարեցնելու համար, քանի դեռ Ռուսաստանը տնտեսությունը կդնի պատերազմական հիմքերի վրա։

«Ես ճանաչում եմ նախագահ Պուտինին, նրա նպատակն է ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, որպեսզի Ուկրաինայի տարածքից երբեք ագրեսիայի նշաններ չհայտնվեն», - ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

Նա հավելել է, որ Մոսկվան այսօր պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ, և դա անում է հակամարտության առաջին օրերից՝ Բելառուսում բանակցությունների երկու փուլ է անցկացվել, հետո՝ Ստամբուլում։ Սակայն արևմտյան երկրները դրդել են Ուկրաինայի իշխանություններին հրաժարվել երկխոսությունից։

Բելառուսի ղեկավարը նաև ասել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը «լավ մարդ է, բայց շատ անփորձ»։ Նրա խոսքով՝ Զելենսկին գոհ է, որ իրեն ծափահարում են Արևմուտքում, բայց այդ ծափերը միշտ չէ, որ կարող են անկեղծ լինել։

«Նա գնաց Արևմուտք, այնտեղ բոլորը ողջունում և ծափահարում են նրան: Եվ ես ուզում են հիշեցնել նրան Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի մասին. նա շրջել է Արևմուտքով, բոլորը ծափահարել են նրան և ի՞նչ եղավ նրա վերջը: Այստեղ էլ նույնը կլինի»,- ասել է Լուկաշենկոն:

Պետության ղեկավարը նաև խորհուրդ է տվել Զելենսկին ավելի մեծ ուշադրություն դարձնել իր ժողովրդի շահերին և կանխել բնակչության հետագա մահերը։ Նա նշել է, որ ներկայիս դիմակայությունը պետք է ավարտին հասցվի, և միակ ճանապարհը խաղաղության հասնելն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել