Բայրամովի հայտարարությունն առավել խոսուն է հնչում Հաագայի միջազգային դատարանի վճռի ֆոնին. կանխատեսումները, որ Բաքուն բարձր սարի գագաթից թքելու է այդ վճռի վրա, փաստացի իրականություն են դառնում: Իրականությունն այն է, որ Ալիևը, ակնհայտորեն ստանալով Էրդողանի աջակցությունը, փաստացի ուլիտմաում է ներկայացնում Հայաստանին ու աշխարհին՝ ասելով, որ Լաչինի միջանցքում նախկին ռեժիմին վերադարձ չի լինելու: Ընդ որում՝ հասկացնելու համար, որ իրենք թքած ունեն «միջազգային հանրության» իրական կարծիքի վրա՝ բայրամովը շեշտել է իրենց բազմաթիվ միջազգային գործընկերների համաձայնության առկայության «փաստը»՝ այն, ըստ էության, որպես լեգիտիմ հիմք ներկայացնելով Արդբեջանի պահանջների կատարման համար. Հաագայում կայացված դատավճիռը ոչինչ է Բաքվի «միջազգային գործընկերների» շահերի առաջ:
Բաքվի տեսակետն, ըստ էութան, հայտնի է, բայց անհայտ է Միրզոյան Արոյի գործողությունների պլանը: Ի՞նչ է լինելու արցախցիների հետ, եթե Բաքուն հետքայլ չի անում, որն է լինելու Երևանի պատասխանը՝ նման լկտի կեցվածքին, աշխարհից էլի ու էլի ողորմություն հայցե՞լն ու անարգվե՞լը, թե՞ մեկ այլ բան՝ ավելի գործուն ու ազդու: Նկատենք, որ Նիկոլի համար սա շատ լավ առիթ է՝ «Զանգեզուրի միջանցքը» թուրքերին հանձնելու համար՝ այս անգամ ոչ թե 25000, այլ ասենք 120000 կյանք փրկելու անվան տակ:
Սրա համա՞ր էիք թուրքերին հարյուրավոր տոննա մարդասիրական օգնություն ցույց տալիս ու հիանում Չավուշօղլուի հայերեն գրառամբ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1394
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



