Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բիզնես գործունեությունը փորձնական ուսումնասիրության առարկա են դարձրել: Ավելին՝ պարզվում է՝ կան նույնիսկ հարուցված վարույթներ, որոնցից մեկն էլ վերաբերում է Գռզոյի գործունեությանը։ «Եթե եզրակացությամբ արձանագրվեց, որ, այո, կա խախտում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմելու է Ազգային ժողով, բարձրացնելու է Խաչատուր Սուքիասյանի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը: Ընդ որում՝ դիմելու ենք ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև Սահմանադրական դատարան»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայկուհի Հարությունյանը:

Փաստորեն՝ Գռզոյի տրտունջքը հիմքեր ունի. հանդիսանալով Աննայի սրտի օլիգարխը՝ ասօր արդեն Աննայի մարդը նրան բացահայտորեն սկսել է օգտագործել բոլորովին այլ նպատակներով: Ի՞նչն է ստիպել Նիկոլին թարսվել Գռզոյի հետ, վերջինիս ագահությո՞ւնը, վատ համբա՞վը, ամբիցիանե՞րը, թե՞ նա այլևս Նիկոլին պետք չէ՝ դառնալով վզին՝ բեռ:

Այժմ Հայաստանում խոսել որևիցե պետական մարմնի, գերատեսչության կամ նույնիսկ բուտկայի ինքնուրույնության մասին, անթուլատրելի ճոխություն է. պետությունից՝ բուտկա Նիկոլն է, և վերջ: Հետևաբար՝ Գռզոյի հանդեպ դրսևորվող ուշադրությունն էլ չի կարող ինքնաբուխ լինել, և ուզած-չուզած խմորվող պրոցեսներից պետք է արվեն եզրահանգումներ:

Ո՞րն է հիմնական երզահանգումը: Նիկոլը Գռզոյի կառավարելիության հետ կապված, ըստ էության, խնդիրներ ունի կամ կանխազգում է ռիսկերը, որոնք կարող են դառնալ անկառավարելի, եթե իրավիճակն անտարբերության մատնվի: Նիկոլն այս խաղում բոլոր դեպքերում դուրս է գալու շահած. կուզենա՝ Գռզոյի հաշվին քաղաքական դիվիդենտներ կքաղի՝ զոմբիներին խաբած, կուզենա՝ հանրության առաջ կլվա երեսը Գռզոյի ճիշտ այնպես, ինչպես դա արել էր օրեր առաջ Կառավարության նիստում՝ պարզաբանելով, թե ինչու են հենց Գռզոյին վստահել պետական մեքենաների ապահովագրությունը: Նայած թե Գռզոն ինչպես կընկալի Նիկոլից ստացվող ազդանշաններն ու ինչ ռևերանսներ կանի:

Մի փոքրիկ հուշում Գռզոյին՝ եթե ուզում ես Նիկոլը քեզնից յան տա, Աննայի հիմնադրամին մի 100 մլն մանեթ փող փոխանցի. Նիկոլը քեզ նման է. փողի բուրմունքից թմրում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել