Փաստորեն, բացի նրանից, որ Նիկոլը Մյունխենում սուս ու փուս լսում էր, թե ինչպես է հակառակորդ երկրի ղեկավարը խոսում հայերի դեմ, նա կրկին բոլորի աչքից թաքուն Ալիևի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Վերջերս տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանն ավարտել է խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքը և այն ուղարկել Ադրբեջան, սակայն նախագծի բովանդակությունը գաղտնի պահեց իր իսկ կողմից նշանակված 3 միլիոն վարչապետից` ժողովրդից։
Եվ, փաստորեն Մյունխենում տեղի էր ունենում հերթական դավաճանության մասին քննարկումը, որը բոլորիս աչքից հեռու էր։ Նա ամեն դեպքում Արցախը որոշել է նվիրել Ադրբեջանին. դրա մասին է վկայում Արմեն Աշոտյանի կողմից հրապարակված սենսացիոն փաստաթուղթը, որի բովանդակությունը քննարկվել է հենց Մյունխենում։
Մեր աչքի առջև տեղի է ունենում հերթական դավաճանությունը. Նիկոլը պատրաստվում է 120 հազար արցախցիներին` Արցախի հետ միասին հանձնել Ադրբեջանին ու սա քննարկվել է հենց Մյունխենում։
Թե, բա ապագա կա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0yMYbjFSSwpoqBCf2bWUJzMQMon1yMfYJtQfFoVkQDdLZU3uYeqeKsNwHVLKWfMYQl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել