Նիկոլը՝ Ամուլսարի փայատեր
Ալկաշ Քերոբյան Վահանը հայտարարել է, որ իշխանությունը «Lydian Armenia»-ի հետ 250 մլն դոլարի փաստաթղթերի փաթեթ կստորագրի, ինչը թույլ կտա սկսել հանքի շահագործումը: Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի մի մասը, ու, փաստորեն, մոտավորապես կկրկնվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմությունը. այժմ կառավարությունը տնօրինում է այդ բաժնետոմսերի մոտ 22%-ը:
Ինչպես հայտնի է, Նիկոլը բավական տևական ժամանակ Ամուլսարի շահագործման հարցը թողնում էր բաց՝ մե՛կ հայտարարելով, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, մե՛կ էլ հակառակն էր պնդում՝ թեման թողնելով օդից կախված: Հիմա, փաստորեն, Քերոբյան Վահանը հայտարարում է, որ մտադիր են շահագործել հանքավայրը, իսկ վերոհիշյալ հավաստի տեղեկությունները՝ Նիկոլի՝ Ամուլսրաի փայատեր դառնալու վերաբերյալ, պարզաբանում են, թե ինչու են իշխանությունները նման որոշում կայացրել:
Իհարկե, բնապահպանական ռիսկերը, որոնց կառավարելիության աստիճանը դեռ պետք է գործնականում ստուգել, հարցի մի կողմն են միայն, իսկ մյուս կողմն այն է, թե ինչ կտա Հայաստանի պետությանը Կառավարության փայատեր դառնալը, եթե հաշվի ենք առնում այն, թե ով է դրա գլուխը: Խնդիրն այն է, որ կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլը ֆինանսական միջոցների տնօրինման հարցում առանձնապես համեստություն չի անում. նա անթաքույց կեպով դրանք իր գրպանն է դնում՝ ՔՊ-ականների ըռխին մի թուլափայ շպրտելով՝ ասենք ՔՊ-ականների օգնականներին նույնպես պարգևավճար տալու տեսքով մի դեպքում, երբ օրենքով դա անելն արգելված է:
Ամուլսարը կշահագործեն, իսկ ահա բնապահպանական հետևանքները բնակչությունն է ստիպված լինելու սեփական մաշկի վրա զգալ՝ չնայած ինչ-որ իմաստով հանքի շահագործումը դրական ազդեցություն կունենա մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա նույնպես:
Մի բան հստակ է՝ Հայաստանի ընդերքը հայաստանցիների սեփականությունն է, և դրա շահագործումից ստացվող ամեն մի գրոշն իշխանությունները պարտավոր են օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների՝մի բան, որ Նիկոլը երբեք չի արել ու չի անելու՝ շարունակելով «կթել» Հայաստանը:



