keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Երբ և որտեղ կհրապարակվի Արայիկ Հարությունյանի ուղերձը

visibility 558 commentմեկնաբանել

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ փետրվարի 23-ին Արայիկ Հարությունյանն ուղերձով դիմելու է արցախցիներին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հարությունյանը խոսելու է Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու անհրաժեշտության մասին։

MediaHub.am-ի աղբյուրները նշում են՝ ուղերձը հրապարակվելու է կեսօրից հետո, Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։

Ըստ մեր տեղեկությունների՝ Հարությունյանի թիմը բավականին լուրջ քննարկել է հարցը, թե ինչպես՝ տեսանյութո՞վ, թե՞՝ տեքստային տարբերակով է ճիշտ ներկայացնել իրավիճակն ու լուծումները։
Այնուամենայնիվ, որոշվել է տեսաուղերձ պատրաստել՝ Հարությունյանի խոսքն ավելի ազդեցիկ ներկայացնելու համար։

Այսպիսով, վաղը կեսօրից հետո պարզ կդառնա՝ ինչ ճակատագիր է սպասվում գերության մեջ գտնվող Արցախին։ Եվ կտրվի կարևոր հարցերից մեկի պատասխանը՝ Ռուբեն Վարդանյանը հեռանում է պետնախարարի պաշտոնից, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել