Փետրվարի 21-ին եվրոպական կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու Բրյուսելի որոշումն ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։
Ռուսական կողմն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



