Հայաստանյան տխուր իրողություններին քաջածանոթ մարդկանց Գրիգորի Խաչատուրովի հետ այժմ տեղի ունեցողը չի կարող անակնկալ համարվել. Նիկոլը, Մյունխենում Իլհամի հետ «շինվելուն» պես, ակնհայտորեն նրա իսկ հրահանգով անցել է իր հայրենասպան ներկայացման հերթական արարին՝ լիկվիդացնելու ոչ հեռու անցյալում ազիկների բանակին լավ դաս տված հայ սպային:

Ամեն անգամ, երբ այս հայադավ իշխանությունները Բաքվից իջեցված այս կամ այն հրամանն են կյանքի կոչում՝ սեփական գործողությունները ներկայացնելով որպես արդարության հաղթանակ կամ ասենք կոռուպցիայի դեմ գործուն պայքար, նույնիսկ ամենավերջին տխմարն է զարմանում՝ ինչո՞ւ է այդ ամենը Նիկոլն անում ընտրողաբար:

Իշխանությունը վեցնելուց ի վեր այս խունտան «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվածի տակ մեկ ծրագիր է իրականացնում միայն՝ Հայաստանի քայքայումն ու սեփական քաղաքական հակառակորդների լիկվիդացիան՝ ընդ որում՝ անկախ այն բանից, թե որքանով է այս կամ այն անձն իրական քաղաքական վտանգ ներկաայցնում Նիկոլի իշխանության համար: Նիկոլն ամեն անգամ ժեխին նույն ապրանքն է վերավաճառում՝ տարբեր փաթեթավորմամբ՝ Հայաստանը հարմարեցնելով Իլհամի ճաշակին ու քիմքին, զրկելով մեր երկիրը թշնամուն նույնիսկ աննշան դիմադրություն ցույց տալու կարողությունից: Օրինակ՝ նույն Խաչատուրովի հետ տեղի ունեցողն ուղիղ դրսևորում է բանակաքանդության՝ պրոցես, որ Նիկոլը վստահել է իր «դենշիկ» Սուրիկին՝ նրան որպես «պադերշկա» կարգելով իրավապահ համակարգին: Ով այս երկի բանակի համար ինչ-որ բան ունի արած, ինչ-որ արժեք է իրենից ներկայացնում, անպայմանորեն հայտնվում է Նիկոլի ատամի տակ. նրանք, ովքեր, ելնելով հայրենիքի հանդեպ անկաշառ սիրուց, չեն անցնում Նիկոլի թրի տակով, դառնում են մերժվածներ՝ ենթակա չեզոքացման: Հիմա Նիկոլը չեզոքցնում է հայոց պետականությունը, իսկ այդ ճաապարհին նրան խանգարում են գրիգորիխաչատուրովները՝ թուրքին ծնկի բերած:

Ա՛յ հենց դա է, որ Իլհամը չի ներում նրանց՝ Նիկոլի վզին դրած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել