Խորհրդարանում, Սանոսյան Գնելի հետ հարցուպատասխանի ժամանակ Գռզոն, ակնածանքով լցված, մի դրվագ է պատմել Հայաստանից դուրս «շատ մեծահարուստ մի մարդու» հետ ունեցած իր երկխոսությունից՝ ինչ-որ բաներ ակնարկելով.«Էս վերջերս ես Հայաստանում չէի, շատ մեծահարուստ մի մարդ…դե ես շատ ասեցի՝ Հայաստանում օրենքը, օրենքը, օրենքը…ասեց՝ գիտես ի՞նչ, օրենքը չէ, պետք ա արդարությանը նայես, և՛ ճկունությանը, և՛ արագությանը: Ի՞նչ եք ամեն րոպե ինձ ասում՝ օրենքը, օրենքը՝ Հայաստանում: Դե օրենք ա, դե թող շատ բաներ հետ ընկնի, դե օրենք ա, թող շատ մարդիկ…անարդար խնդիրը լուծվի: Օրենքը, ասում ա, արդարություն չի, օրենքը էն չի, ինչ որ դու ուզում ես, օրենքն էլ պետք ա բերես էդ արդարության»:

Գռզոն, իհարկե, ոչ մի արտասահմանցու հետ չի խոսել, այս նուրբ թեմայի շուրջ ոչ մի զրույց էլ չի ունեցել. «մեծ մեծահարուստի» հորինածին կերպարի միջոցով Գռզոն իր սրտի խոսքն է հղել քաղաքական իշխանություններին՝ ակնհայտորեն սեփական եսն իր հորինած կերպարի մեջ տարրալուծելով:

Գռզոն, ըստ էության, բացահայտել է իր կրեդոն, սեփական կենսափիլիսոփայությունն ու դավանած արժեհամակարգը: Գռզոյի համար չկան սահմաններ, չկա արդարություն, չկան օրենքներ. այդ ամենը նրա համար ֆանտազիա է՝ կոչված ծառայելու նյութականին, երբ արդար է նկատվում այն, ինչ բխում է սեփական շահից, իսկ այն, ինչ հակասում է դրան, հռչակվում է «հարամ»: Հենց այս աշխարհայացքն է, որ Գռզոյին ազգի հաշվին «յառմրկի» չարչիից «շատ մեծահարուստ» է դարձրել՝ հասցնելով մինչև նորհայաստանյան ժամանակները՝ էպոխա, երբ «օրենք» կամ «արդարություն» ասվածը խիստ հարաբերական հասկացություններ են դարձել՝ նյութականանալով Գռզոյի սրտի վարչապետի անձի մեջ. օրենքն էլ է Նիկոլը, արդարությունն էլ, պետութունն էլ:

Ոչինչ, սա էլ կանցնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել