Գրքի տոնի առթիվ ներկայացնում եմ այն գրքերի ցանկը, որ կարդացել եմ հեղափոխությունից հետո, համենայնդեպս նրանք, որոնցից տպավորվել եմ։
Որոշ գրքեր չեմ մտապահել, տարթվերն էլ գուցե շփոթում եմ, բայց ընդհանուր պատկերը հետեւյալն է.
2022
Նիկոս Կազանձակիս. «Հույն Զոռբան»
Նիկոլ Փաշինյան. «Երկրի հակառակ կողմը»
Եղիշե Չարենց. «Երկիր Նաիրի»
Ուիլյամ Սարոյան. «Ուեսլի Ջեքսոնի արկածները»
Զապել Եսայան. «Սիլիհտարի պարտեզները»
Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն» (4-րդ անգամ կարդացի այս գիրքը:))
Էլիֆ Շաֆաք. «Եվայի երեք դուստրերը»
Խավիեր Մարիաս. «Այնքան սպիտակ սիրտը»
Սվետլանա Ալեքսիեւիչ. «Պատերազմը կնոջ դեմք չունի» (դեռ կարդում եմ մնացած գրքերին զուգահեռ)
Արամ Խաչատրյան. «Նամականի»(կրկին զուգահեռ)
2021
Հերման Հեսսե. «Հուլունքախաղ»
Մովսես Խորենացի. «Հայոց Պատմություն»
Ագաթանգեղոս. «Հայոց Պատմություն»
Կորյուն. «Հայոց պատմություն»(կտորներ)
Արծրուն Սահակյան. «Հին աշխարհից Միջնադար»(կտորներ)
Էլիֆ Շաֆաք. «Ստամբուլի բիճը»
Օրհան Փամուք. «Կարմրահեր կինը»
2019-2020
Փոլ Ռ. Իգնեշիուս. « Հիմա մասամբ գիտեմ»
Շարլ Ազնավուր. «Մեղմ շշուկով»
Ջասթին Թրյուդո. «Ընդհանուր հայտարար»
Էմանուել Մակրոն. «Հեղափոխություն»
Միշել Օբամա «Becoming. Իմ պատմությունը»
Ուինսթոն Չերչիլ. «Ինքնակենսագրություն»
2018
Նարինե Կռոյան. «Դանիելի գիրքը»
Գրքերի գիրքը այս պահին ինձ համար «Հուլունքախաղն է»։ Վերոնշյալ ցանկի երկրորդ հորիզոնականում՝ «Հույն Զորբան» է, երրորդ հորիզոնականը կիսում են՝ «Երկրի հակառակ կողմը», «Ուեսլի Ջեքսոնի արկածները», Չերչիլի «Ինքնակենսագրությունը»։
Հ.Գ. Առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին վաղը հրապարակել վերջին մեկ տարում, կամ 2018 թվականի հեղափոխությունից հետո, ասել է թե՝ մտքի եւ հոգու հեղափոխության ճանապարհին ընթերցած գրքերի ցանկը։ Եւ ամեն տարի գրքի տոնին՝ ավանդույթ դարձնենք մեկ տարվա ընթացքում կարդացած գրքերի մասին հանրային հաշվետվություն ներկայացնելը։ Դա լավ մոտիվացիա կլինի բոլորիս համար:)
Ես այս տարվա ընթացքում մտադիր եմ անպայման ընթերցել Վահրամ Մարտիրոսյանի «Սողանքը», ղազախ փիլիսոփա, պոետ, երգահան Աբայ Կունանբաեւին, վերընթերցել «Վարպետը եւ Մարգարիտան», ու էլի շատ ու շատ գրքեր կան մտքումս, բայց գլխավոր նպատակս Հովհաննես Թումանյանն է։
Շնորհավո’ր Ծնունդդ, Ամենայն Հայոց Մեծ Բանաստեղծ։
Լուսանկարը՝ այսօր Մյունխենում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/pfbid033YKHd9UgF4W1mjCtujMSwoZSaMyxy9raBVfrawBPEULhBNGrNfVLUbjXq5Y2Xgp6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել