Նիկոլի դավաճանական ուղերձը՝ հայրենասերներին

Արդեն որերորդ օրն է՝ ՊՆ նախկին մասնաշենքից բռնի ուժով դուրս հանված մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց խնդրի լուծումը: Այդ մասնաշենքում պատերազմի մասնակիցների, սահմանապահ մարդկանց ընտանիքներն էին մի կերպ իրենց գլխին ծածկ գտել, բայց արի ու տես որ իշխանությունների աչքին նույնիսկ դա ճոխություն է թվացել, և որոշում է կայացվել մարդկանց բռնի, ամենախայտառակ կերպով դուրս հանել այդտեղից՝ նախապես չլուծելով այլընտրանքային կացարանների խնդիրը:

Հիմա այդ մարդիկ հարց են բարձրացնում՝ իրենք սրա՞ համար էին սեփական կյանքը հարցականի տակ դնելով սահման ու հայրենիք պահում, պատերազմում կռվում ու զրկանքների գնով հող պաշտպանում: Ինչո՞ւ պետք է հարյուրավոր միլիոնների հասնող օգնություն ստանա թուրքը, իսկ այն հայերն ու նրանց ընտանիքները, որոնց վիճակը պակաս վատ չէ Նիկոլի ուշադրությանն արժանացած թուրքերի վիճակից, այսօր հայտնվեն իզգոյ վիճակում՝ փետրվարի կեսին մնալով դռանը:

Կասկածից վեր է, որ այս մարդկանց նկատմամբ նման անբարո վերաբերմունքի հետևում հեռուն գնացող ծրագիր է իրականացվում: Ո՞րն է դրա էությունը: Դրա էույթունը հետևյալն է՝ Նիկոլը, հրահանգավորված լինելով Իլհամի կողմից, գործնականում է ի ցույց դնում, թե «նոր Հայաստանի» համար որքան անարժեք են բոլոր նրանք, որոնց սրտում կա հայրենիքի զգացումը: Ի ցույց է դրվում այն խայտառակ իրողությունը, որ այս մարդկանց իշխանությունները թշնամական աչքով են նայում, քանի որ հենց հայի այս տեսակն է, որ դեմ է կանգնում Նիկոլի ծրագրերին՝ փորձելով վիժեցնել Հայաստանը մի քանի սարի գրկում պարփակելու թուրքական ծրագիրը: Այսինքն՝ Նիկոլը, առհամարհելով ու հալածելով այս մարդկանց, մյուսներին ուղերձ է հղում՝ հաջորդ անգամ,երբ հայենքիը կզգա ձեր կարիքը, անուշադրությա՛ն մատնեք հայրենիքի կանչն ու թուրքին դեմ մի՛ գնացեք, քանի որ դեմ գնալու դեպքում ոչ միայն չի գնահատվելու ձեր անձնուրացությունը, այլև պատժվելու եք ամենաանմարդկային կերպով՝ այնպես, ինչպես ՊՆ նախկին մասնաշենքում ծվարած այս մի բուռ ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել