Արսենյան Գուգոյի թութակը

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը «ձեռքերը լվացել» Արցախից՝ Խաչատչրյան Վիգենը, առաջ տանելով գուրգենարսենյանական տխրահռչակ թեզը՝ 120000 արցախաբնակ ՀՀ քաղաքացիներին «փուռը տալու» ու հենց այդ գնով 3 մլն-ին փրկելու մասին, ասել է.«Մենք պետք է մի բան հստակ գիտակցենք, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ երաշխավորել Արցախի ապագան: Այս մասին ես բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ»։

Իր խոսքի մեկ այլ հատվածում իրենց հայադավ կեցվածքը արտաքին ուժերով պայմանավորել փորձած Խաչատրյան Վիգենը, ըստ էության, ուղիղ հանցակից է դարձել Արսենյան Գուգոյին: Ընդ որում՝ դեռ պարզ չէ՝ով է այս ախմախ գաղափարն առաջին անգամ բարձրաձայնել՝ փողոցային Գուգո՞ն, թե՞ «մտավորական» ծերուկը: Այս հարցը ինչ-որ տեղ կարևոր է, քանի որ վատ չէր լինի պարզել՝ ով ումից է ազդվել, ով ում է գայթակղել կամ ով է անխելք թութակի դերում հանդես եկել:

Իրականում ողջ ՔՊ-ն խորհրդարանում վաղուց Նիկոլի թութակի դերն է խաղում, Նիկոլն էլ՝ Իլհամի, սա էլ՝ Էնվերի հոգուն փառք տվող Էրդողանի: Ահա այս արատավոր շղթան է, որ խեղդում է Հայաստանն արդեն 5 տարի՝ երկիրը տալաշ-տալաշ հոշոտելով: Ա՛յ տխմարներ, եթե թուրքերը հստակորեն հայտարարում են, որ Արցախից հետո վերցնելու են Սյունիքն ու Գեղարքունիցքը, հետո՝ մտնելու են ձեր կնիկների ծոցը ձեր իսկ «դվուխսպալնիում», ապա այդ ինչպե՞ս է Հայատանն առանց Արցախի ապրելու ու զարգանալու հնարավորություն ստանում:

Էս ուռուգլուխները տենց էլ չհասկացան, որ թուրքերի խնդիրը Կովկասը հայերից մաքրելն է, իսկ Արցախի կլանումը՝ ընդամենն այդ ծրագրի առաջին փուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել