Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Tigran Atanesyanը տեղին նկատեց, որ՝ «(...)Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»:
Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (...)«Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միեւնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել»:
Քննարկվող հարցը շատ հստակ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, եթե հանցանքը կատարելուց հետո անցել է քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը, բացառությամբ այն դեպքում, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն՝ անձը պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնի, այն էլ՝ գրավոր: Նա պետք է շատ ուղիղ և շատ հստակորեն գրավոր արձանագրված առարկություն ներկայացնի, ոչ մի դեպքում չլինի այնպիսի իրավիճակ, որ անձը որևէ դիրքորոշում չհայտնի դրա վերաբերյալ ու քրեական հետապնդում հարուցվի:
Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, եթե Ազգային ժողովը գլխավոր դատախազին թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել, քանի որ ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է այդպիսի մեղադրանքի հարուցումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/pfbid02w12MvTcBwVABbrdhiLdbBPGLG9zS827Ya84upQ2hGWXwgq3grHd4dwsheqQ3VUVal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել