Թուրքիայի բնակչությունը պաշտոնապես՝ 84,78 միլիոն ա, այսինքն՝ եթե անգամ հանկարծ, երկրաշարժից զոհվածների թիվը, մոտ 2000-ից դառնա 22000, Թուրքիայի քաղաքացիների թիվը կշարունակի մնալ 84.000.000-ից ավելին։
Հայաստանի բնակչությունը՝անգամ 3-միլիոն չկա և մոտ 120.000 Արցախի քաղաքացիներ, հենց այսօր շարունակում են գտնվել, նույն թուրքի և ազերու սարքած բլոկադայի՝ շրջափակման ու դրանով ստեղծված սովի, ցրտի, հումանիտար աղետի մեջ։
Ու այսքանից հետո, Թուրքիային «օգնության ձեռք» մեկնելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն ու ապազգային գործունեություն։
Մեր փրկարարները, մեր փողերով, հարկերով, պիտի գնան հակառակորդին փրկելու՞, այն էլ այս պահին, երբ մեր 120000 քույրերն ու եղբայրները, հենց նրանց ձեռքով գերված են, շրջափակված, մատնված ցրտին, խավարին ու սովին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HAYK007/posts/pfbid02g6jY6qiVJd5Zzt9uKcYghsiueiLfASXESiHoLELAiMC5rqcCrZYN3XwX1DVBBoUfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել