Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները: Այս աղետը պարզ վկայությունն է այն փաստի, որ երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է:
Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, քանի դեռ Երևանում կան վթարային բազմաբնակարան շենքեր: Նախորդ տարի սկսել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, և այս տարի կմեկնարկեն մի քանի շենքերի շինարարական աշխատանքները:
Սա մեր քաղաքացիների անվտանգության առաջնահերթ հարց է: Մենք կլուծենք այն բնակիչների և կառուցապատողների հետ համագործակցությամբ և միասնական ջանքերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.avinyan/posts/pfbid035PLRFEXJTF9vnLZeNbY5oUQLH7scafDZcoQn2ejR6nsg3Qxmt8BdubWxMYBt2HLal
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել