Հայտնի է դարձել, որ Ալենի ավտոպարկը ապահովագրելուց հետո Գռզոն հիմա էլ ձեռքը գցել է պետական այլ օղակները սպասարկող պետական մեքենաներին՝ պետական բյուջեի փողերը բացառապես սեփական բարեկեցության համար ծառայեցնելու նպատակով: «Սիլ Ինշուրանսը» մեկ անձից գնման ընթացակարգով «հորով մորով է արել» Արդարադատության նախարարության 70 ավտոմեքենան, և անգամ Միջուկային անվտանգության կարգավորման ու Կադաստրի կոմիտեներն են իրենց տրանսպորտային միջոցները թողել Գռզոյի խղճին: Նույն ճանապահով են գնացել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու Գռզոյի սիրասուն Նիկոլի աշխատակազմը:

Թե է՛լ ում կամ որ գերատեսչության մեքենաներն են ծառայեցվելու Գռզոյի անձնական բարեկեցության օգտին, իհարկե, ժամանակի հետ պարզ կդառնա, բայց այն, որ ԱՊՊԱ-ի ոլորտում Գռզոն բացարձակ «բարոն» է, չի քննարկվում: Հարց՝ որն է «Սիլ Ինշուրանսի» առավելությունը կամ բացառիկությունը, որ պետական օղակները գլխավորապես նախընտրում են հենց այս ընկերության մատուցած ծառայությունները: Պատասխան՝ բոլորը ցանկանում են լավ հարաբերություններ կառուցել Հայաստանի տերը դարձած Գռզոյի հետ, իսկ նրանք էլ, ովքեր ունեն համապատասխան կապեր, դրանք չփչացնել: Իսկ հայտնի է, որ Գռզոյի տրամադրությունը բարձրացնող միայն մեկ դեղամիջոց կա բնության մեջ, և դա փողն է լոկ՝ հատկապես ազգաբնկաչության գրպանից քամված: Այլ ծագման փողերը, իհրակե, նույնպես Գռզոյին հաճույք են պատճառում, բայց դե պետական փողերի համն ու հոտը լրիվ ուրիշ են՝ չափազանց թունդ, իսկ Գռզոն թունդ բաների սիրահար է, նա արդար վաստակից չի արբենում երբեք:

Արդա՞ր, իսկ ինչ է դա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել