Pastinfo.am-ը գրում է.

«Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները:

«Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են:

Ոչինչ, մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»:
Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել