
Օրինակ՝ լրագրողական մի հետաքննության արդյունքում պարզվել է, որ մի ժամանակ սովորական չարբախցի տղա Միրզոյան Արոն 280000 դոլարանոց «ասաբնյակ» է ձեռք բերել Քասախում: Ընդ որում՝ հետաքննությունը պարզել է, որ նա դա արել է Գռզոյի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ հատուկ հարաբերությունների մեջ մտնելով. հենց գզռոյենց պատկանող բանկն է հանդիսանում որպես վարկատու գրավառու: Գումարած սրան՝ «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու նրա կինը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։
Դե ինչ,փաստորեն, Միրզոյան Արոն մեկ կրակոցով, կարելի է ասել, երկու նապաստակ է սպանել. մի կողմից՝ էականորեն բարելավել է սեփական կյանքի պայմանները, մյուս կողմից՝ ռևերանս արել Գռզոյին՝ նրա բիզնեսի «ջրաղացին ջուր լցնելով»: Իսկ Գռզոն մի կերպար է, որի հետ լավ հարաբերությունները «նոր Հայաստանում» կենսական են դիտարկվում՝ անկախ այն բանից՝ արտգործնախարար ես, նախագահ ես, թե՝ Անդոնի շոֆեռ:
Իհարկե, բացի Գռզոյին հաճոյանալուց մեկ այլ գործոն ևս կա, որը ստիպել է Արոյին շքեղ առանձնատունը վարկով գնել. եթե պետք լինի ու առիթ լինի՝ բացատրություններ տալու, Արոն կասի, որ ինքն էլ, այլ շարքային քաղաքացիների նման, ոչ թե փողը քեշ տվել ու ասաբնյակ է առել, այլ ընդամենը վարկ է ձևակերպել, որ աշխատավարձից մի կերպ, էրեխեքի բերանից կտրելով փակվի, մի բանի տեր դառնա էս կյանքում, աչքն ուրիշի ունեցածից կտրվի: Բա որ թալանչի լիներ, «լևի» փողեր կպցներ, վարկ կձևակերպե՞ր, թե՞ ջեբից փողը կհաներ ու մարդավարի առևտուր կաներ:
Ոչ միայն ասաբնյակ,այլև մի պադվալ անգամ Արաբատը չէր տեսնի իր կյանքում, եթե համապատասխան ղազագիրը ժամանակին Թուրքիայում ստորագրած չլիներ:
Ուզո՞ւմ ես՝ լավ ապրես, գնա՛, դարձի՛ր թուրքի շպիոն՝ ահա սա է «նոր Հայատանում» գործող հիմնական, ունիվերսալ բանաձևը՝ կյանքում պրոբլեմ չունենալու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1295
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել