Երեկ Ռուսաստանի Դաշնությունը վերջապես պատշաճ կերպով արձագանքեց իր ռազմավարական դաշնակցի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳՆ-ն երկար հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, օրինակ, որ՝ «ՌԴ խաղաղապահ զորակազմը կարձագանքի Հայաստանում ԵՄ դիտորդական պահվածքին` հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»:
Սա անշուշտ բավականին հուսադրող բառեր են: Վերջապես մենք զգացինք մեր դաշնակցի ամուր զորակցությունը մեր թիկունքում: Ցավալի է իհարկե, որ Հայաստանում և Արցախում խաղաղապահները որևէ կերպ չեն արձագանքում Ադրբեջանական զինվորների, հրետանու, օդուժի և նույնիսկ «էկոլոգների» պահվածքին: Պետք չէ մոռանալ, որ ըստ նույն ՌԴ ԱԳՆ-ի` նրանք այնտեղ արձագանքելու «մանդատ չունեն»: Մինչդեռ ԵՄ դիտորդների դեպքում, ինչքան հասկանում եմ, իրենք այդ մանդատը իրենց վերապահում են ամեն դեպքում:
Հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական դիտորդները հայտնի են իրենց ապաշնորհ վարքագծով, սա կարծում եմ մեզ որոշակի ապահովության զգացում պետք է ներշնչի: Բոլորին են հայտնի արբեցող հոլանդացի խաղապահների արկածներն այլ երկրներում, կամ թալանչի բելգիացիների սովորությունը խաղաղ բնակչության կենցաղային տեխնիկան գողանալու, ողջ աշխարհը գիտի նենգ դանիացիների սովորությունը խալխի կնանիքին բռնաբարելու, բա անասնագողությամբ հայտնի սլովակները... էլ չասեմ, որ եթե հանկարծ կանադացիք էլ ստեղ մարդ ուղարկեն, պիտի թողնենք ու փախնենք:
Չգիտեմ... ինձ թվում է մենք պետք է միանանք հայերի այն խմբին, որոնք անդադար շնորհակալություն են հայտնում խաղաղապահներին: Վերջիվերջո, խաղաղապահը չլինի, եվրոպացին մեզ կուտի, դա հայտնի փաստ է: Վստահ եմ` բարոյական բարձրագույն նշաձող պահող ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես անդհանդուրժող կգտնվեն հայերի հանդեպ եվրոպացիքի ցանկացած ոտնձգության հանդեպ: Չգիտեմ` դուք ոնց, բայց ես մեր տաջիկ, ղրղզ ու ղազախ եղբայրների բարյացկամության վրա չեմ կասկածում:
Իսկ այդ անշնորհք եվրոպացիքին ես խորհուրդ եմ տալիս ստեղ իրենց ձիգ պահեն: Քանի ՌԴ ԱԳՆ-ն կա, իրենց ստորությունները հայերի ու Հայաստանի հանդեպ ներում չեն ունենալու: Մենք ի վերջո Ռուսատանի հետ կնքված բազմաթիվ դաշնակցային պայմանագրեր ունենք...
Ով տեղյակ չէ ասեմ, որ ՌԴ ՊՆ-ն ամեն օր հայտնում է, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու նպատակով տարվող բանակցությունները շարունակվում են: Նենց որ ստեղ էլ կարանք արխային լինենք: Սաղ տոշնի ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02LM7bpoELo3vd18qAeMPxzkaAryUhVTk1Efwk8VuoCFCnxyZL2H6B4Qxhv3rgULrPl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել