Azatutyun.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է՝ Ուկրաինան զենք չի տրամադրել Ադրբեջանին, որը կօգտագործվեր ղարաբաղյան պատերազմում:

«Ուկրաինան պաշտոնապես չեզոք կարգավիճակ ունի: Եվ մենք հնարավորինս նվազագույնի հասցրեցինք ինչ-որ տեղ զենք մատակարարելու հնարավորությունը, հատկապես հակամարտությունների կետեր։ Այո, մենք զենքի վաճառքի սեգմենտ ունեինք, բայց սա, որպես կանոն, զենքի «սպիտակ» վաճառք էր՝ լիարժեք պայմանագրերով, արտահանման վերահսկողությամբ և այլն։ Որևէ իմաստ չկա վիճելի, կոնֆլիկտային իրավիճակներում մասնակցել այս կամ այն երկրի կողմից, որպեսզի հակամարտությունն աճի կամ հրահրվի։

Մենք այս առումով նման չենք Ռուսաստանին, որը անշուշտ կարող է տարբեր սխեմաներով տարբեր երկրներին տարբեր զենքեր մատակարարել, այդ թվում՝ այս կամ այն հակամարտող կողմերին, դարձյալ ոչ հրապարակային, ոչ «սպիտակ» գործարքների շրջանակներում՝ հակամարտություն հրահրելու համար, որ այն չմարի: Սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը՝ ներքին ու արտաքին հակամարտությունների մշտական հրահրում և հակամարտող կողմերի մշտական աջակցություն, իսկ այդ աջակցությունը լինում է անուղղակի՝ միջնորդավորված: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պարտվի: Որովհետև այդ հակամարտություններից շատերին աջակցում է միայն Ռուսաստանի բավական տարօրինակ քաղաքականությունը։ Ուկրաինան այս հարցում միշտ թափանցիկ է եղել։ Ես կարող եմ լրիվ պաշտոնապես ասել, որ մենք չափազանց բծախնդիր ենք ցանկացած զենքի մատակարարման հարցում, որը եղել է նախապատերազմյան շրջանում։ Հիմա դա առավել ևս անհնար է։ Եվ նույնիսկ այդ ժամանակ դա անհնար էր»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել