Բանից պարզվում է՝ ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած մի հոդվածից հետո Նիկոլը որոշում է կայացրել՝ պատժելու Աղազարյան Հովիկին ու Ասլանյան Հակոբին. երկուսն էլ նկատողություն են ստացել: ՔՊ-ական պատգամավորները մի առաջարկով էին հանդես եկել՝ առաջարկելով փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը:

Փաստորեն՝ վերոհիշյալ ՔՊ-ականները, որոնք, ըստ էութան, վաղուց բոլորել են իրենց կյանքի աշունը, հայտնվել են «կյաժի» կարգավիճակում՝ ստանալով նկատողություն: Երևի վերադասին դուր չի եկել մտահղացումը ու որոշել է պորտատեղադրել հանրության գլուխը բավական հաճախ արդուկող այս ՔՊ-ականներին՝ նրանց իրենց տեղը ցույց տալով:

Սա ակնհայտորեն կարող է ազդակ լինել՝ ՔՊ-ական ծերունիներին, որ բերանը բացելիս կամ մտածելիս առավելագույն կոռեկտություն դրսևորեն՝ գլխացավանք չդառնալու: Երևի Նիկլոն էլ է արդեն զզվել սրանց անիմաստ ու անկապ հարցազրույցնրից ու իր մեսիջը հենց այսպես է հղել՝ ինչ-որ կերպ զսպելու նրանց սապոնվելու անկառավարելի ցանկությունը:

Հայաստանը կտուժի՞ սրանց նոր կարգավիճակից, թե՞ կշահի: Թերևս ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, քանզի «ձուկը գլխից է հոտած», ու քանի դեռ կտրված չէ մարմնի նեխած մասը, խնդիրները կմնան օդում կախված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել