Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։ Այն որ դու մեր վարչապետն ես արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։ Ընդհանուր բաներ ասելու փոխարեն կարո՞ղ ես պատասխանել այդ զորամասում հերթապահ ու դնեվալնի եղե՞լ է։ Թե կրթությունդ չի հերիքում այդ տարրական բաներն իմանալու համար։ ԲՈՒՀ նորմալ ձևով չես ավարտել, պաշտպանության նախարարը պատմաբան է։ Սա է լինելու էլի ձեր բանակային «ռեֆորմը»։ Միգուցե հրաժարական տա՞ք։
p.s. գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/pfbid0La7A4YuaU5pRmgH4xA46p115BC6L3f9dxKnUaUvzTw7MdYFBuY8zrLgTc6faorSml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել