Անչափահաս նորապսակների միջնադարյան ավանդույթներով ամուսնությունը զայրույթի ալիք է հրահրել ամբողջ երկրում:
Եգիպտական Ալ - Մանսուր քաղաքի մոտ գտնվող ​​գյուղում տեսագրված տոնական կադրերը հայտնվել են համացանցում, որը մեծ սկանդալ եւ հասարակական վրդովմունքի փոթորիկ է առաջացրել:
Տեսանյութում 5 -րդ դասարանցի եւ 11 -ամյա Օմարի եւ նրա 9 - ամյա ընկերուհու հարսանիքն է, որոնք հարսանեկան պար են կատարում: Ընդ որում, միջոցառմանը ակտիվ մասնակցություն են ունենում նրանց ծնողները, որոնք այժմ լրագրողներին հաճույքով հարցազրույցներ են տալիս եւ չեն հասկանում` ինչ վատ բան կա իրենց երեխաների ամուսնության մեջ:


Եգիպտոսում, համաձայն այս երկրի օրենքի, կարող են ամուսնանալ 18 տարեկան եւ ավելի բարձր հասակում, սակայն մայրաքաղաքից ընդամենը 100 կմ հեռու միջնադարյան ավանդույթներ են տիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել