![](/static/news/b/2023/01/818017.jpg)
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Հարկ է հիշեցնել միջնադարյան հետամնաց բռնապետին, որ Հայաստանը որևէ վավեր միջազգային փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Ադրբեջանի «տարածքային ամբողջականություն»-ը ճանաչել է ոչ թե Հայաստանը, այլ ընդամենը, Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը պետություն է, որը հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագրով՝ հիմնվելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումների վրա։ Այդ փաստաթղթով հիմնադրված պետության գոյության փաստը ճանաչել են աշխարհի բոլոր պետությունները և միջազգային կազմակերպությունները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02sceer4qzBsTfAZgtgR5uhfJqmFgjsVyRiFZjSk5wPN4NMCFrsSSS1TYHSiU9w3pel&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել