Mediahub.am-ը գրում է.

Դուք ասում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը փակ է, ինչի՞ չեք գնում պատերազմ, գնացեք, զորք հավաքեք, գնացեք Լաչինի միջանցքը բացեք, բայց էդ ինչ ա նստելու մեր վրա, Հայաստանի կորուստ՝ ամբողջությամբ․ այս մասին Mediahab.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Արցախը կորցնես լա՞վ ա, թե՞ Հայաստանը, օրինակ քեզ բան եմ հարցնում։ Գնա Վան, Կարս, Արդահան, գնա ասա՝ իմ հայրենիքն ա, Կարսը քոնը չէ՞ր 100 տարի առաջ»,- դիմելով լրագրողին՝ ասել է Մելքոնյանը։

Հարցին՝ հրաժարվո՞ւմ ենք Արցախից, պատգամավորը պատասխանել է, որ Արցախից, իհարկե չենք հրաժարվում, բայց պիտի կարողանանք Արցախին այնպիսի մոտեցում ցույց տալ, որ Արցախին չվնասենք ու Հայաստանին չվնասենք։

«Լաչինի միջանցքը բացվելու է, ամբողջ միջազգային կառույցները հիմա դրա վրա են աշխատում»,-ասել է պատգամավորը։

Վախով ապրելու մասին դիտարկմանն ի պատասխան էլ նշել է․ «Կարելի է անընդհատ էլ վախով ապրել, ոնց որ ապրել ենք մենք՝ մինչև 4 տարի առաջ։ Վախով ենք ապրել, այս իշխանություններն եկան, նոր ցույց տվեցին, թե մեր իրական ուզող-չուզողներն ովքեր են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել