Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը։

Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը․

«ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը»,-գրել է Կարպենտերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել