«Խաղաղության մանդատ»-ով երկրորդ անգամ հայ ժողովրդի իշխանությունը խաբեությամբ զավթած հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին` Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 29-ին, պաշտոնապես ազդարարել է նոր սպասվող պատերազմի մասին։ «Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում»․ ասել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
Հ.Գ.1. Դեկտեմբերի 31-ն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է։
Հ.Գ.2. Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրվել է Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառի թշնամուն հանձնվել է այն ազատագրողի` Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, Բերձորը թշնամուն հանձնվել է Մեհրիբան Ալիևի ծննդյան օրը...
Հ.Գ.3. Հայ ժողովուրդն ինքնամոռաց կերպով նախապատրաստվում է Ամանորին, կատարում տոնական գնումներ, կարծես ոչինչ իր հետ չի կատարվում։ Հոգեբանորեն դա կարելի է հասկանալ։ Ենթագիտակցաբար մարդիկ զգում են, որ դա տոնում են վերջին անգամ։ Հավանաբար, հաջորդ տոները կլինի Ռամադանն ու Կուրբան Բայրամը, որի ժամանակ ոչ խոզի բուդ կարող են ուտել, ոչ ալկոհոլ կարող են խմել։
Հ.Գ.4. 2022 թվականի դեկտեմբերի 30-ը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի վերջին աշխատանքային օրը, եթե այդպես ցանկանա հայ ժողովուրդը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0AwbSDXHKH3EYi4SPAXeirAXkrz2N2oEiRzownnjniKBjn3MKTCMnvM9bCVd1Prqml&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել