Կառավարության նիստում Նիկոլն էլի հրճվել է՝ այս անգամ անդրադառնալով մինչև 2050թ.-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հնարավոր ձեռբերումների թեմային: Նրան խինդ ու ծիծաղ է պարգևել գենդերային թեման՝ առնչվող տղամարդկանց ու կանանց հավաքականներին: Դիմելով ՀՖՖ նախագահին՝ Նիկոլը շուլուխ է արել՝ «մանյովրի» մեծ դաշտ ենք թողել. էական չէ՝ կանանց հավաքականը կդառնա Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն, թե՝ տղամարդկանց:

Նայում ես ու չես կողմնորոշվում՝ խնդա՞ս, թե՞ լաս: Արցախահայերը կանգնել են ցեղասպանվելու կամ առնվազը աքսորի ենթարկվելու ռեալ վտանգի առջև, որը, ի դեպ, ևս ցեղասպանության մի տարր է, իսկ այս վիճակի համար թիվ մեկ պատասխանատու ու մեղավոր Նիկոլը շուլուխ-մուլուխ է անում իր ենթակաների հետ Կառավարութան նիստում: Հիմա եթե դրսից մեկը նայի, կողքից թամաշա անեն, ի՞նչ տպավորություն են ստանալու Հայաստանից: Չի՞ առաջանալու հարց՝ արդյոք իսկապես սա այն երկրի ղեկավա՞րն է, որի քաղաքացիները գտնվում են շրջափակման մեջ…

Եթե խորը մտածենք, կհասկանանք, որ Նիկոլի ամենաուրախ օրերը հենց հիմա են. մարդը գծած սցենարով շարունակում է հանձնել Արցախը, գծած սցենարով վարի տալ երկիրը՝գործնականում ապացուցելով իր թուրք լինելը: Բա հիմա չուրախանա, է՛լ ե՞րբ ուրախանա՝ հատկապես նկատի ունենալով ինքնարդարացման նրա բացառիկ տաղանդը. որոշ ժամանակ հետո ևս մի «ինտերվյու» կտա ու աչքերը կլորացնելով՝ կասի՝ ոչ միայն մեղավոր չէ, այլև պատասխանատուն բացառապես ռուսն է՝ մոռանալով, որ արցախցիների անձնագիրը ոչ թե կարմիր է, այլ՝ կապույտ:

Ուզում ա՝ գազարագույն լինի, իրան ի՞նչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել