Շա՜տ մելկի աբիժնիկ պետք ա լինես, որ առաջին տիկնոջ կարգավիճակում վառված մնաս արցախցիներից՝ 2 տարի առաջ քո պիղծ միջոցառումը խափանելու համար։ Ու հիմա էտ վառվածությունդ առիթ դարձնես չարախնդալու 13 օր շրջափակման մեջ գտնվող ու անզորությունից ամեն հնարավոր միջոցով աշխարհին՝ Արցախի վրա ուշադրություն հրավիրող մարդկանց վրա։ Ու չարախնդաս էն դեպքում, երբ ալկաշ մարդդ ա ի պաշտոնե էդ ժողովրդի անվտանգության երաշխավորը։
Որ պատերազմից մեկ ամիս անց այդ ամանորյա ներկայացումը պիղծ էր լինելու, դրանում հիմա ենք համոզվում, երբ աջ ու ձախ դհոլ-զուռնա խփելու ու զոհերին մոռանալու քարոզ ես տանում։ Նույնն էլ էն ժամական էր լինելու։
Մարդ ու կնգա դիրքորոշումը Արցախի ու արցախահայության հարցում էս 30 տարի ա չի փոխվել։ Երկուսն էլ վառված են Արցախից. մեկի տոնածառի միջոցառումն են արցախցիք հարամել, մյուսի քաղաքական հակահայ ու անհայրենիք հորն են 1998 թվականին ռադ արել պաշտոնից։ Դրա համար էլ 20 տարի անց վերադարձել ու վրեժ են լուծում Արցախից՝ այն հանձնելով թշնամում...
Հուսամ աննայի գրառումները կարդում են նաև նրան ջերմորեն ու երկա՜ր գրկախառնությամբ դիմավորող զոհվածների հարազատները, հատկապես մայրերը։ Իմացե՛ք, աննան թքած ունի ձեր որդիների կյանքի ու արյան գնով պաշտպանած հողի ու դրա վրա ապրող հայության վրա։ Գնացեք, ավելի ամուր գրկեք այդ հոգեկանին ու միասին պղծեք ձեր որդիների հիշատակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել